Բենզեմայի անհաջող վերադարձը. նա վրիպել է 11-մետրանոցից
Ֆրանսիայի հավաքականը Նիցցայի «Ալիանց Ռիվերա» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Ուելսի ընտրանու դեմ։
«Եռագույնների» կազմում գրեթե 6 գարի անց առաջին հանդիպումն է անցկացնում Կարիմ Բենզեման։
33-ամյա հարձակվողի վերադարձն այնքան էլ հաջող չի ընթանում դեռևս, քանի որ հանդիպման 27-րդ րոպեին չի կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը. այդ դրվագում վալիացիներին փրկել է դարպասապահ Դանի Վորդը։
Ամեն դեպքում, աշխարհի գործող չեմպիոնները 35-րդ րոպեին Կիլիան Մբապեի ջանքերով բացել են խաղի հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Կարիմ-Բենզեմա, Կիլիան-Մբապե, Ուելսի հավաքական, Ֆրանսիայի հավաքական