Դիաշը , լրագրողների վարկածով, ճանաչվել է ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստ
Անգլիայի ֆուտբոլային լրագրողների ասոցիացիան՝ FWA-ն, հրապարակել է, իր վարկածով, Պրեմիեր լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը։
Ինչպես տեղեկացնում է FWA-ի պաշտոնական կայքը, ԱՊԼ-ի 2020/21 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը։
Պորտուգալացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել իր թիմակից Կևին դե Բրոյնեից և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնից։
Հավելենք, որ Ռուբեն Դիաշը 1989 թվականից ի վեր առաջին պաշտպանն է, ով հաղթում է այս մրցանակը։ Վերջին անգամ նման պատվի արժանացել էր «Լիվերպուլի» նախկին եզրային պաշտպան Սթիվ Նիկոլը, ով մերսիսայդյան ակումբի կազմում հանդես եկել 1981-1995 թթ․։
Հիշեցնենք, որ 24-ամյա պաշտպանը նախորդ տարվա սեպտեմբերին է 68 մլն եվրոյի դիմաց «Բենֆիկայից» համալրել «Սիթիի» շարքերը, որի կազմում մինչ այս պահն անկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FWA, ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Ռուբեն Դիաշ