Ֆերնանդինիո․ «Ով սիրում է ֆուտբոլը, չէր աջակցում Սուպերլիգային»
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Ֆերնանդինիոն խոսել է Սուպերլիգայի դադարեցման մասին․
«Երկուշաբթի (ապրիլի 19) հայտնի դարձավ Սուպերլիգայի մասին, ինչից հետո թիմում բոլորը զարմացած էին։ Մենք չէինք սպասում այդպիսի զարգացումների, սակայն, ի վերջո, գերակշռեց առողջ բանակությունը, ինչը ճիշտ որոշում էր։
Ով սիրում է ֆուտբլը, չէր աջակցում Սուպերլիգայի գաղափարին՝ ներառյալ նաև «Սիթիի» ֆուտբոլիստները, այդ պաճառով էլ մենք ուրախ ենք, որ ամեն ինչ արագ փոխվեց։ Երջանիկ ենք, քանի որ ֆուտբոլը հաղթեց։
Բարդ իրավիճակ էր։ Մենք ակումբի ղեկավարությունից ցանկանում էինք իմանալ, թե ինչու են նրանք այլ ակումբների հետ աշխատում։ Մենք ցանկանում էինք դուրս գալ և ասել, որ դեմ ենք դրան, սակայն տղաներով քննարկեցինք այդ ամենը ու բոլորը համաձայնեցին սպասել ակումբի հայտարարությանը»,- նշել 35-ամյա ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» առաջին ակումբն էր, որը պաշտոնապես հայտարարեց Սուպերլիգայից դուրս գալու մասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Սուպերլիգա, Ֆերնանդինիո