Հայտնի է դարձել, թե ինչը ստիպեց անգլիական ակումբներին դուրս գալ Սուպերլիգայից

Հայտնի է դարձել, թե ինչը ստիպեց անգլիական ակումբներին դուրս գալ Սուպերլիգայից

21/04/2021 - 12:27

Ինչպես արդեն տեղյակ եք, Սուպերլիգայի գաղափարի իրագործումը պաշտոնապես դադարեցվեց, իսկ անգլիական ակումբները դուրս եկան մրցաշարից, որոնց թվում էին «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը»։

Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, թե անգլիական ակումբներին ինչը ստիպեց, որպեսզի դուրս գան Սուպերլիգայից։ Ինչպես տեղեկացնում է The Guridan-ը, հիմնական և առաջնային պատճառը մեծ ճնշումն էր, որին ակումբները հանդիպեցին երկրպագուների կողմից։

Բացի դրանից, այն պահից ի վեր, երբ վերոնշյալ ակումբները հայտարարեցին, որ համալրում են Սուպերլիգայի շարքերը, նրանց անդադար սպառնում էին, որ կհեռացնեն Պրեմիեր լիգայից, իսկ Սուպերլիգայի գաղափարի իրագործմանը դեմ էր նաև նույնիսկ Մեծ Բրիտանիայի կառավարությունը՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Սուպերլիգան համալրած անգլիական բոլոր ակումբներն այդ ամենը հաշվի առնելով՝ որոշեցին դուրս գալ մրցաշարից։

Հավելենք, որ Սուպերլիգայում այժմ մնացել են «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Յուվենտուսը», «Միլանն» ու «Ինտերը»։ Վերջին երկու ակումբները նույնպես աշխատում են այն ուղղությամբ, որ դուրս գան մրցաշարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023