Պաշտոնական․ Եվրո-2020-ից հետո Լյովը կհեռանա Գերմանիայի հավաքականից
Ինչպես տեղեկանցում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը, Եվրո-2020-ից հետո հավաքականի գլխավոր մարզչի Յոաքիմ Լյովը կհեռանա պաշտոնից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 61-ամյա մասնագետն ինքն է խնդրել, որպեսզի պայմանագիրը ժամկետից շուտ խզվի։ Ըստ գործող պայմանագրի՝ Լյովը պետք է «բունդեսմանշաֆթի» ղեկին մնար մինչև մունդիալ-2022-ի ավարտը։
Հիշեցնենք, որ Յոաքիմ Լյովը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել էր 2006 թվականի հուլիսին։ Գերմանացիները Լյովի գլխավորությամբ մինչ այս պահն անցկացրել են 188 հանդիպում, տոնել են 120 հաղթանակ, 37 խաղ ավարտվել է ոչ-ոքի, իսկ ևս 31 հանդիպման շրջանակում պարտվել են՝ գոլերի 451։192 հարաբերակցությամբ։
Գերմանիայի հավաքականը Լյովի գլխավորությամբ 2014 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2017-ին՝ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող։ Հավաքականը 2008 թվականին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն, 2012 ու 2016թթ․՝ բրոնզե մեդալակիր, իսկ 2010-ին՝ աշխարհի բրոնզե մեդալակիր։
Հավելենք, որ 2014 թվականին Լյովը ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2010, ԱԱ-2014, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Գերմանիայի ֆուտբոլային միություն, Եվրո-2008, Եվրո-2012, Եվրո-2016, ԵՎՐՈ-2020, Եվրոպայի առաջնություն, Յոհաքիմ Լյով