Գերմանիայի ֆուտբոլային միությունը Լյովին փոխարինող է գտել

Գերմանիայի ֆուտբոլային միությունը Լյովին փոխարինող է գտել

19/11/2020 - 22:43

Գեմանիայի ֆուտբոլային միությունը կարծես թե սկսել է նոր գլխավոր մարզիչ փնտրել։

Վերջերս Ազգերի լիգայի շրջանակում «բունդեսմանշաֆթը» 0։6 հաշվով խայտառակ պարտություն կրեց Իսպանիայի հավաքականից՝ չկարողանալով նվաճել մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ողւեգիր։ Բացի դրանից, Գերմանիայի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։

Այդ փաստը և վերջերս հավաքականի ոչ այնքան բավարար արդյունքները սկսել են մտահոգել Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավարությանը։ Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, Յոհաքիմ Լյովի հեռացման դեպքում, ֆուտբոլային միությունը մտադիր է հավաքական հրավիրել «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին, ով ժամանակին եղել է հենց Լյովի օգնականը։

Հաղորդվում է, որ Ֆլիկը նույնպես դեմ չէ հեռանալ մյուխենյան ակումբից, քանի որ դժգոհ է մնացել «Բավարիայի» ղեկավարության կայացրած վերջին որոշումներից։ Խոսքը Դավիդ Ալաբայի և Ժերոմ Բոտենգի հետ պայմանագրերը չերկարաձգելու մասին է։ Այդ ֆուտբոլիստները հաջորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճկաով հեռանալու են «Բավարիայից»։

Հիշեցնենք, որ Յոհաքիմ Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2006 թվականից։ «Բունդեսմանշաֆթը» 2014 թվականին Լյովի գլխավորությամբ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023