Յովիչը մոտ է Ռեալ տեղափոխվելուն
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն:
ինչպես հայտնում է As-ը, կողմերի միջև բանակցություններն ընթանում են հաջող և մոտ ժամանակներս տրանսֆերը կարող է կատարվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գործարքի արժեքը գնահատվում է 70 մլն եվրո:
«Այնտրախտը» սերբ ֆուտբոլիստին գնել էր «Բենֆիկայից» և նրա հետ կնքել պայմանագիր մինչև 2023 թվականը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի 27 խաղերում Յովիչը խփել է 17 գնդակ: