Զիդան․ «Ռեալը շարունակելու է կենաց-մահու պայքարը ՉԼ-ում և Լա լիգայում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել մադրիդյան ակումբի՝ Լա լիգան և Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորության մասին։
«Լա լիգայում դեռևս խաղարկվելու է 45 միավոր․ մենք շարունակելու ենք անել մեր գործը՝ անկախ այլ ակումբների գրանցած արդյունքներից։ Մենք պետք է կենտրոնանաք նրա վրա, ինչը մեզ հետ է կապված։
Պետք է շարունակենք ամենօրյա աշխատանքը, ամենօրյա մարզումները, որպեսզի հետո շարունակենք խաղալ։ Մեր բախտը բերել է, որ կարող ենք վայելել յուրաքանչյուր օր։ Մրցաշարերը կայանում են ամենամյա կտրվածքով, իսկ մենք շարունակում ենք աշխատել։
Մեզ մնացել է երկու մրցաշար՝ Լա լիգան և Չեմպիոնների լիգան։ Մենք շարունակելու ենք կենաց-մահու պայքարը այդ մրցաշարերում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը», անցկացրած 23 հանդիպումներից հետո, վաստակել է 49 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Ատլետիկոն» է՝ 55 միավորով, և դեռ մեկ հանդիպում էլ պակաս է անցկացրել «սերուցքայինների» համեմատ։
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում «արքայական» ակումբը արտագնա խաղում ուժերը կչափի «Ատալանտայի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի փետրվարի 25-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ