Կավանին ու Պոգբան Յունայթեդին կրկին դարձնում են առաջատար🎥

Կավանին ու Պոգբան Յունայթեդին կրկին դարձնում են առաջատար🎥

21/01/2021 - 02:10

Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յուանյթեդը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ադելոմա Լումանն առաջ մղեց լոնդոնյան ակումբին։

Օլե-Գունար Սուլշերի սաները բավական արագ լուսատախտակին վառեցին 1։1 հաշիվը։ 21-րդ րոպեին աչքի ընկավ Էդինսոն Կավանին։

Ընդհանրապես, «կարմիր սատանաները» ողջ հանդիպման ընթացքում ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն և ստեղծում էին բազմաթիվ գոլային պահեր, սակայն երկար ժամանակ չէր հաջողվում առաջ անցնել հաշվի մեջ։

Միայն 65-րդ րոպեին ամենակարևոր պահին կրկին իր թիմի համար անչափ կարևոր գնդակ խփեց Պոլ Պոգբան։ Ֆրանսիացի կիսապաշտպանի գոլն չափազանց գեղեցիկ ստացվեց։

Խաղի մնացած ժամանակահատվածում «Փուլհեմի» ֆուտբոլիստները կարող էին խուսափել պարտությունից, սակայն Ռուբեն Լոֆտուս-Չիկը երկու անգամ նպաստավոր դիքերից չափազանց անհաջող գործեց։

Այսպիսով, ինչպես հետագայում պարզվեց, Պոլ Պոգբան անցնող 10 օրվա ընթացքում երկու անգամ հաղթական գնդակ խփեց «Յունայթեդի» համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 40 միավոր, շրջանցեց «Մանչեսթեր Սիթիին» ու «Լեսթերին» և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը, սակայն, «քաղաքաբնակները», ի տարբերություն իրենց համաքաղաքացիների, մեկ հանդիպում պակաս են անցկացրել։ «Ֆուլհեմը», 12 միավորով, 18-րդն է։

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023