The Independent. ՊՍԺ-ն պատրաստ է Դե Խեային վճարել շաբաթական 350 հազար
ՊՍԺ-ն ամռանը կարող է ձեռք բերել ՄՅՈւ-ի միանգամից 2 ֆուտբոլիստների:
Ինչպես հայտնում է The Independent-ը, փարիզցիները մտադիր են ձեռք բերել ոչ միայն կիսապաշտպան Անդեր Էրերային, այլ նաև մանկունյանցիների դարպասապահ Դավիդ դե Խեային: Ամռանը երկուսն էլ կարող են ազատ գործակալ դառնալ:
28-ամյա իսպանացի դարպասապահի և ՄՅՈւ-ի բանակցությունները փակուղի են մտել: Դե Խեան ցանկանում է դառնալ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, բայց մանչեսթերյան ակումբը հրաժարվում է նրան վճարել շաբաթական 350 հազար ֆունտից ավել:
ՊՍԺ-ն, ի տարբերություն ՄՅՈւ-ի, պատրաստ է ընդունել դարպասապահի պայմանները,- հայտնում է աղբյուրը:
Սակայն Դե Խեան, ինչպես և Անդեր Էրերան, գերադասում է մնալ «Օլդ Թրաֆորդում» և կիսապաշտպանից ավելի քիչ է հետաքրքրված փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակով:
# Մանչեսթեր-Յունայթեդ, ՊՍԺ, տրանսֆերներ