Պաշտոնական․ Մանչեսթեր Յունայթեդը պայմանագիր է համաձայնեցրել Ատալանտայի 18-ամյա հարձակվողի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքէջի միջոցով հաստատեց «Ատալանտայի» այժմ արդեն նախկին ֆուտբոլիստ Ամադ Դիալոյի՝ մանկունյական ակումբ տեղափոխությունը։
18-ամյա ֆուտբոլիստի և ակումբի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թվականի հունիս, սակայն պայմանագրի մեջ կա կետ, ըստ որի այն ևս մեկ տարով կարող է երկարաձգվել։ Դիալոն կմեկնի Մանչեսթեր վիզա ստանալուն պես։
Հայտնի է, որ երիտասարդ հարձակվողի դիմաց անգլիական ակումբը վճարել է 30 մլն եվրո գումարած բոնուսներ։
Իտալական Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ատալանտայի» կազմում Դիալոն մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման։
# Ա Սերիա, Ամադ Դիալո, ԱՊԼ, Ատալանտա, Մանչեսթեր-Յունայթեդ