Յուվենտուսը հնարավոր է պատմական ցուցանիշ գրանցի
Իտալական Ա սերիայի 30 տուրերից հետո «Յուվենտուսը» 81 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս տուրում «Նապոլիի» պարտությունը թուրինյան թիմին թույլ տվեց ստանալ 18 միավորի առավելություն: Ա սերիայի պատմության մեջ առաջին անգամ է 30-րդ տուրում մի թիմը մյուսի հանդեպ այսքան միավորի առավելություն ունենում:
«Նապոլիի» հաջորդ իսկ պարտության և «Յուվենտուսի» հաղթանակի դեպքում չեմպիոնության հարցը կվճռվի:
Հատկանշական է այն հանգամանքը, որ Իտալիայի առաջնության պատմության մեջ չեմպիոնության ամենավաղ արձանագրումը եղել է 5 տուր առաջ:
Հաջորդ տուրում «Յուվենտուսը» մրցելու է «Միլանի» հետ, իսկ «Նապոլին»՝ «Ջենոայի»:
Opta
# Ա-սերիա, Յուվենտուս