Ֆիորենտինան շոկի ենթարկեց Յուվենտուսին🎥
Դեկտեմբերի 22-ին մեկնարկեց իտալական Ա սերիայի 14-րդ տուրը, որի շրջանակում առաջնության վերջին տարիների անփոփոխ չեմպիոն «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։
Հանդիպումն անչափ վատ մեկնարկեց թուրինյան ակումբի համար, քանի որ նախ 3-րդ րոպեին Դուշան Վլահովիչն առաջ մղեց «մանուշակներին», իսկ 18-րդ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվեց Խուան Կուադրադոն՝ «Յուվենտուսին» թողնելով 10 ֆուտբոլիստներով։
Ունենալով մեկ ֆուտբոլիստ պակաս՝ «ծեր սենյորայի» ֆուտբոլիստները խաղի ընթացքում միայն հատուկենտ դրվագներում կարողացան վտանգավոր պահեր ստեղծել Ֆլորենցիայից ժամանած հյուրերի դարպասի մոտ, դե իսկ «Յուվեի» անհաջողություններն էլ շարունակվեցին 76-րդ րոպեին, երբ Ալեքս Սանդրոն գրավեց սեփական դարպասը։
81-րդ րոպեին էլ «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստները վերջնականապես շոկի ենթարկեցին ավելի զորեղ ակումբին՝ երրորդ անգամ գրավելով Վոյցեխ Շյեսնիի պաշտպանած դարպասը․ հանդիպման վերջնահաշիվը ձևակերպեց Մարտին Կասերեսը։
Այսպիսով, Անդրեա Պիռլոյի սաներն առաջնության շրջանակում կրում են առաջին պարտությունը։ Ա սերիայի շրջանակում այժմ կա ընդամենը մեկ անպարտելի թիմ՝ ի դեմս «Միլանի»։ «Յուվենտուսը» 24 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ վաստակեց 14 միավոր՝ բարձրանալով 15-րդ հորիզոնական։
# Ա-սերիա, Ալեքս Սանդրո, Դուշան Վլահովիչ, Խուան Կուադրադո, Մարտին Կասերես, Միլան, Յուվենտուս, Ֆիորենտինա