Լոնդոնից գնված Աստվածաշնչում Ժեզուսի ու Կոստայի ինտիմ լուսանկարներն  են հայտնաբերվել📸

Լոնդոնից գնված Աստվածաշնչում Ժեզուսի ու Կոստայի ինտիմ լուսանկարներն են հայտնաբերվել📸

21/12/2020 - 22:48

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը և «Ատլետիկո Մադրիդի» ներկայիս ֆուտբոլիստ Դիեգո Կոստան հայտնվել են սկանդալի եզրին։

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մի մարդ, ով Լոնդոնում բարեգործական ինչ-որ խանութուց Աստվածաշունչ է գնել, դրա մեջ ինտիմ բնույթի լուսանկարներ է հայտնաբերել, որոնք պատկանել են Ժեզուսին և Կոստային։ Լուսանկարներում Ժեզուսն ու Կոստան նույն կնոջ հետ են, որի անունը հայտնի չէ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ի տարբերություն այդ կնոջ, երկու հարձակվողներն էլ լուսանկարներում մարմնի վերևի հատվածում չեն կրում որևէ հագուստ և պառկած են անկողնում։ Ըստ ամենայնի, լուսանկարներն արվել են առանձին-առանձին, քանի որ ֆուտբոլիստները որևէ լուսանկարում միասին չեն։

The Sun-ը հաստատում է, որ այդ Աստվածաշունչը վերոնշյալ խանութ է տարել մի կին, ով նշել է, որ իր ընկերներից մեկը հեռացել է Մեծ Բրիտանիայից, իսկ ինքը ցանկանում է ազատվել մի շարք հիշողություններից։

Հիշեցնենք, որ Դիեգո Կոստան 2014-18 թվականներին հանդես է եկել «Չելսիի» կազմում, իսկ Գաբրիել Ժեզուսը 2017 թվականից մինչ օրս ներկայացնում է «Մանչեսթեր Սիթին»։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023