Կասանո․ «Ես առաջիններից մեկը կլինեի, ով կսպաներ նրան, սակայն նա այժմ թոփ պաշտպան է»

Կասանո․ «Ես առաջիններից մեկը կլինեի, ով կսպաներ նրան, սակայն նա այժմ թոփ պաշտպան է»

19/12/2020 - 19:30

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն խոստովանել է, որ փոխել է իր կարծիքը «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիաս դե Լիխտի մասին․

«Երբ դե Լիխտը նոր էր տեղախոխվել Իտալիա, ես կլինեի առաջիններից մեկը, ով կսպաներ նրան սխալների համար։ Նա յուրաքանչյուր խաղում կոպիտ սխալ էր թույլ տալիս։

Սակայն այժմ ես պետք է փոխեմ կարծիքս։ Եթե աչքի անցկացնեք եվրոպական թոփ-ակումբների կազմերը, ապա կնկատեք, որ այնտեղ չկա ավելի ուժեղ պաշտպան, քան Մաթիաս դե Լիխտն է։

Միգուցե Սերխիո Ռամսն ու Ռաֆայել Վարանն ավելի լավն են, սակայն դե Լիխտը, միանշանակ, մտնում է լավագույն եռյակի մեջ»,- նշել է իտալացի նախկին հարձակվողը, ում խոսքերը մեջբերում է Tuttojuve-ն։

Հիշեցնենք, որ Անտոնիո Կասանոն ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Բարիի», «Ռոմայի», «Ռեալ Մադրիդի», «Սամպդորիայի», «Միլանի», «Ինտերի», «Պարմայի» և «Վերոնայի» կազմում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023