Միլանը գերկամային հիանալի որակներ դրսևորեց 🎥
Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Սելթիկի» դեմ։
Միլանյան ակումբը հանդիպման 14-րդ րոպեի դրությամբ արդեն պարտվում էր 0։2 հաշվով, քանի որ 7-րդ ու 14-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի էին ընկել Թոմ Ռոգիչն ու Օդսոն Էդուարդը։
«Ռոսոներիները», չնայած խաղասկզբում բաց թողած երկու գոլերին, չընկճվեցին և կարողացան շատ արագ հավասրեցնել հաշիվը։ 24-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեց Հական Չալհանօղլուն, իսկ արդեն 26-րդ րոպեին Սամու Կաստիլիեխոն վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։
50-րդ րոպեին Յենս Պետեր Հաուգեն արդեն «Միլանին» առաջ մղեց, իսկ 82-րդ րոպեին Բրահիմ Դիասը դրեց հանդիպման վերջակետը՝ 4։2։
Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» H խմբի շրջանակում վաստակեցին 10 միավոր և նվաճեցին 1/16 եզրափակչի ուղեգիր։ «Կարմրասևերը» խմբում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը, քանի որ «Լիլը» 1 միավոր ավելի շատ ունի։ Ֆրանսիական ակումբն այս տուրում 2։1 հաշվով հաղթեց «Սպարտա Պրահային» և նույնպես պայքարը կշարունակի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում։
# Բրահիմ Դիաս, Եվրոպա-լիգա, Թոմ Ռոգիչ, Լիլ, Հական Չալհանօղլու, Միլան, Յենս Պետեր Հաուգեն, Սամուել Կաստիլիեխո, Սելթիկ, Օդսոն Էդուարդ