Յուվենտուսը պատրաստ է անհավանական փոխանակում առաջարկել ՊՍԺ-ին
«Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն, հնարավոր է, փոխանակվեն թոփ խաղացողներով։
Ինչպես տեղեկացնում է beIN Sport-ի թղթակից Տանկրեդի Պալմերին, թուրինյան ակումբը մտադիր է Կրիշտիանու Ռոնալդուին առաջարկել ՊՍԺ-ին, իսկ նրա փոխարեն հակառակ ուղղությամբ կտեղափոխվի Նեյմարը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» մտադիր է բաժանվել 35-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստից, որպեսզի կարողանա որոշ ծախսերի վրա գումար խնայի, քանի որ Պաուլո Դիբալայի հետ նոր պայմանագիրը երկարաձգելուց և Դեյան Կուլուսևսկիի ու Ֆեդերիկո Կիեզեյի տրանսֆերները ձեռք բերելուց հետո ակումբն այլևս գումար չունի Կրիշտիանուի հետ նոր պայմանագիր կնքելու համար, իսկ ֆինանսական խնդիրները «բյանկոներիների» մոտ սկսեցին կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Պալմերին կարծում է, որ այդ փոխանակումը երկու կողմերին էլ ձեռնտու է, քանի որ այն այնքան էլ ծախսատար չի լինի․ երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ իրենց ակումբների հետ լրանում է 2022 թվականին, ընդ որում, Նեյմարը դեռևս չի էլ պատրաստվում երկարաձգել այն։
Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսում» հանդես է գալիս 2018 թվականից, երբ ակումբը 117 մլն եվրոյի դիմաց նրան գնեց «Ռեալից»։ Մինչ այժմ նա թուրինյանա կումբի կազմում անցկացրել է 94 հանդիպում՝ դառնալով 71 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերվում է Նեյմարին, ապա 2017 թվականի ամռանը ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ, որի կազմում անցկացրել է 91 հանդիպման՝ դառնալով 72 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։
# Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Նեյմար, ՊՍԺ, Տանկրեդի Պալմերի, տրանսֆերներ