Ռոնալդուն խախտել է Covid-19-ի կանոնակարգը․ ընթանում է հետաքննություն
Իտալիայի սպորտի նախարար Վինչենցո Սպադաֆորան հերթական անգամ քննադատել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ում մոտ հոկտեմբերի 13-ին ախտորոշվել է կորոնավիրուս։
Նախարարը կարծում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը հոկտեմբերի սկզբին չպետք է միանար Պորտուգալիայի հավաքականի ճամբարին, որտեղ էլ նրա մոտ ախտորոշվել էր համավարակը։ Սպադաֆորայի կարծիքով, Ռոնալդուն պետք է մնար Թուրինում և հետևեր ինքնամեկուսացման կանոններին։
«Լքելով Թուրինը՝ Ռոնալդուն խախտել է կորոնավիրուսի կանոնակարգը։ Այդ հարցի շուրջ ներկա պահին հետաքննություն է տեղի ունենում և փաստահավաք խումբ է աշխատում, որը ապացույցներ է հավաքում, որ Ռոնալդուն, իրոք, խախտել է կանոնակարգը»,- նախարարի խոսքերը մեջբերում է RAI-ն՝ հղում կատարելով Football Italia-ին։
# կորոնավիրուս, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պորտուգալիայի հավաքական, Վինչենցո Սպադաֆորա