ՄՅՈւ-ն կարող է Սուլշերին նշանակել որպես գլխավոր մարզիչ արդեն այս շաբաթ
Հայտնի են դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» և թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Օլե-Գունար Սուլշերի ամբողջական պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունների մանրամասները:
Ինչպես հայտնեւմ է Daily Mail-ը, 46-ամյա մասնագետը կարող է նշանակվել պաշտոնին մշտական հիմունքներով արդեն այս շաբաթ:
Դեկտեմբերին Ժոզե Մոուրինիոյի հեռանալուց հետո Սուլշերը նշանակվել էր թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Նրա գլխավորությամբ ՄՅՈւ-ն բոլոր առաջնությունների 19 խաղերից 14-ում հաղթանակ է տարել` բարելավելով խաղը:
# Մանչեսթեր-Յունայթեդ, Օլե-Գունար-Սուլշեր