Հայտնի են ԱՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը ու մարզիչը
Անգլիական Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է սեպտեմբեր ամսվա լավագույններին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Էվերտոնի» 23-ամյա կենտրոնական հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը, ով նախորդ ամսվա ընթացքում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ, իսկ ընդհանրապես անգլիացի հարձակվողը անցկացրած 4 խաղից հետո խփել է 6 գոլ և «Տոտենհեմի» վինգեր Հին Մին Սոնի հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Կալվերտ-Լյուինը առաջ է անցել Պատրիկ Բեմֆորդից («Լիդս»), Տիմոտե Կաստանից, Ջեյմի Վարդիից (երկուսն էլ՝ «Լեսթեր»), Տարիք Լեմպտիից («Բրայթոն»), Սադիո Մանեից («Լիվերպուլ»), Խամես Ռոդրիգեսից («Էվերտոն»), ինչպես նաև «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնից։
Սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ում գլխավորությամբ մերսիսայդյան ակումբը նախորդ ամսվա ընթացքում հաղթել անցկացրած բոլոր խաղերում, իսկ ընդհանրապես «կապույտները» մեկնարկային բոլոր 4 խաղերում հաղթել են՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
Հավելենք, որ 1993/94 մրցաշրջանից ի վեր՝ այս մեկնարկը «Էվերտոնի» պատմության լավագույն մեկնարկն է։
# ԱՊԼ, Դոմենիկ Կալվերտ-Լյուին, Էվերտոն, Կառլո Անչելոտի