Բարնեթ․ «Ռեալը պետք է համբուրի այն հողը, որտեղով քայլել է Բեյլը»
Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը մեկնաբանել է իր հաճախորդի «Տոտենհեմ» վերադարձը․
«Գարեթի ծառայություններով հետաքրքրված էին շատ ակումբներ, սակայն նա ուրախ է, որ գտնվում է այստեղ։
Ամեն ինչ ստացվեց այնպես, որ «Ռեալում» նրա ժամանակահատվածն ավարտվել էր և որոշում կայացնելը հեշտ ստացվեց, երբ մենք հասկացանք, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան պատկերացնում էինք։ «Ռեալի» ու Բեյլի համակարտությունը բազմապատկվում էր, իսկ աջակցությունը պարբերաբար սկսում էր նվազել։
Բեյլը «Ռեալից» չէր ստանում այն հարգանքը, որին արժանի է, ինչն էլ մեծ խնդիր էր դարձել։ «Ռեալը» պետք է համբուրի այն հողը, որտեղով նա քայլել է»,- Բարնեթի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը։
Հիշեցնենք, որ ուելսցի ֆուտբոլիստը 2013 թվականին այդ ժամանակվա համար ռեկորդային՝ 101 մլն եվրոյի դիմաց «Տոտենհեմից» տեղափոխվեց «Ռեալ», որի կազմում մասնակցել է 251 հանդիպման՝ դառնալով 105 գոլի և 68 գոլային փոխանցման հեղինակ։ Նա «արքայական» ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս։ Ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում 31-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ վերադարձավ «Տոտենհեմ»։
# Գարեթ-Բեյլ, Ջոնաթան Բարնեթ, Ռեալ Մադրիդ, Տոտենհեմ, տրանսֆերներ