Մորատան բուժզննում է անցնում Յուվենտուսի համար🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի «Յուվենտուսի» կազմում։
Այն բանից հետո, երբ «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի տեղափոխությունը թուրինյան ակումբ ինչ-ինչ պատճառներով ձգձգվեց, «բյանկոներիների» ղեկավարները կապվեցին իսպանացի հարձակվողի և մադրիդյան ակումբի հետ, իսկ կողմերն արագ համաձայնության հասան։ 27-ամյա հարձակվողը 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ կանցնացնի «Յուվեի» կազմում, որի դիմաց ակումբը կվճարի 9 մլն եվրո, որից հետո հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի դիմաց 45 մլն եվրոյով կգնի խաղացողի ամբողջական տրանսֆերը։
Ալավարո Մորատան սեպտեմբերի 21-ին ուշ երեկոյան մեկնել է թուրին, իսկ այժմ բուժզննում է անցնում նոր ակումբի համար։ «Յուվենտուսը» տեսանյութ է հրապարակել խաղացողի բուժզննման գործընթացից։
Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան 2014-16 թվականներին «Յուվեում» արդեն հանդես եկել է, որի կազմում մասնակցել է 93 հանդիպման՝ դառնալով 27 գոլի և 18 գոլային փոխանցհամ հեղինակ։
# Ալվարո Մորատա, Ատլետիկո Մադրիդ, Յուվենտուս, տրանսֆերներ