Սիթին վստահ է, որ Մեսսին կմերժի մյուս ակումբներին

Սիթին վստահ է, որ Մեսսին կմերժի մյուս ակումբներին

29/08/2020 - 10:22

«Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսիի շուրջ իրադարձությունները չեն դադարում մնալ լարված, քանի որ արգենտինացի հարձակվողը ցանկանում է լքել ակումբը։

Արգենտինացի ֆուտբոլիստի կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակը «Մանչեսթեր Սիթին» է, քանի որ ինքը՝ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել հենց մանկունյական ակումբ՝ կրկին աշխատելով Պեպ Գվարդիոլայի հետ, ում հետ արդեն 2008-2012 թվականներին աշխատել է «Բարսելոնայի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, անգլիական ակումբը վստահ է, որ Լեո Մեսսին կմերժի մյուս ակումբների բոլոր առաջարկները, «Բարսելոնան» թուլացնի դիրքերը և որոշի բանակցություններ վարել։

Հայտնի է, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն, որի աստղերից Նեյմարը հեռախոսազրույց է ունեցել արգենտինացի ֆուտբոլիստի հետ՝ քննարկելով նրա հավանական տեղափոխությունը փարիզյան ակումբ։ Երկու ֆուտբոլիստներն էլ 2013-2017 թթ․ միասին խաղացել են «բլաուգրանասի» կազմում և բազմիցս նշել են վերամիավորման ցանկության մասին։ Սակայն, երեկ հայտնի դարձավ, որ «Պարի Սեն-Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլիստի հոր՝ Խորխե Մեսսիի հետ, ով տեղյակ է պահել, որ իր որդին ցանկանում է տեղափոխվել միայն «Սիթի»։ Այդ մասին տեղեկացնում էր ֆրանսիական L’Equipe-ը:

«Քաղաքաբնակներն» էլ իրենց հերթին գիտակցում են, որ Մեսսի տեղափոխության իրականացումը շատ բարդ կլինի «Բարսելոնայի» դիրքորոշման պատճառով, քանի որ կատալոնական ակումբի ղեկավարները չեն էլ ուզում նույնիսկ լսել խաղացողի հեռանալու մասին, սակայն «Սիթիի» ղեկավարները հուսով են, որ «Բարսայի» ղեկավարները «կնահանջեն» և կհամաձայնեն խաղացողին բաց թողնել խելքին մոտ գնով։ Diaro AS-ի տեղեկություններով, «Սիթին» պատրաստ է Մեսսիի դիմաց վճարել 100 եվրո և գործարքում ներառել իր երեք ֆուտբոլիստներին՝ Գաբի Ժեզուսին, Բերնարդու Սիլվային, ինչպես նաև Էրիկ Գարսիային։

Հավելենք, որ «Բարսելոնան» նշում է, որ ֆուտբոլիստին բաց կթողնի միայն այն դեպքում, եթե որևէ ակումբ վճարի նրա պայմանագրում նշված հրաժարագինը, որը կազմում է 700 մլն եվրո։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023