Ռոնալդուն չորսաստղանի հյուրանոց կբացի Մանչեսթերում📷
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ժամանակին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կամզում, շարունակում է համգարծակցել «Pestana» ընկերության հետ, որը մասնագիտակցած է հյուրանոցային բիզնեսի գործում։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Կրիշտիանու Ռոնալդուն 2023 թվականին Մանչեսթերում «CR7 Pestana» անվամբ չորսաստղանի հյուրանոց կբացի, որը բաղկացած կլինի 11 հարկից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շինարարական աշխատանքները Ռոնալդուի և ընկերների համար կարժենա մոտ 27 մլն ֆունտ ստերիլինգ, իսկ դրա վերաբերյալ բոլոր փաստաթղթերն արդեն ներկայացվել են Մանչեսթեր քաղաքային իշխանություններին։
Հյուրանոցում լինելու է 151 համար, մարզասրահ, բար, սրճարան տանիքում և զբավարճանքի այլ վայրեր։
Հավելենք, որ «CR7 Pestana» անվամբ հյուրանոցներ արդեն կառուցվել են Մադրիդում, Լիսաբոնում և այլ քաղաքներում։
Լուսանկարը՝ Մանչեսթերի քաղաքային խորհդրի.
![](https://interfootball.am/wp-content/uploads/2020/08/rue80d66edf3a.jpg)