Սուարեսը, հնարավոր է, հայտնվի Ա սերիայում
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կլքի ակումբը։
Ինչպես տեղեկացնում է TuttoMercatoWeb-ը, խաղացողի ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Յուվենտուսը»։ Իտալական ակումբը պատրաստ է 33-ամյա հարձակվողին առաջարկել 2 տարվա պայմանագիր՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով։ Այդ կերպ թուրինյան ակումբը կկրկնի այն առաջարկը, որը Սուարեսին արել է նաև «Այաքսը»։ Ամստերդամը ներկայացնող ակումբը ցանկանում է վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին, որի կազմում հանդես է եկել 2007-2011 թվականներին։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «կապտնառնագույնների» ղեկավարները Սուարեսին տեղյակ են պահել, որ նա հեռանալու է ակուբից։
# Բարսելոնա, Լուիս-Սուարես, Յուվենտուս, տրանսֆերներ