Յուվենտուսն ամռանը չի խաղա ԱՄՆ-ում, քանի որ Ռոնալդուին կարող են ձերբակալել
«Յուվենտուսն» ամռանը իր ստուգողական հանդիպումները կանցկացնի Ասիայում, ոչ թե ԱՄՆ-ում:
Ինչպես հայտնում է The New York Times-ը, Միացյալ Նահանգներում մրցաշարի կազմակերպիչները որոշել են այն անցկացնել առանց «Յուվենտուսի» և Ռոնալդուի, ինչը կբացառի պորտուգալացու ձերբակալումը ընթացող բռնաբարության գործի շրջանակում:
Թուրինյան ակումբը մրցաշարի կազմակերպիչ Relevent Sports-ի հետ ունի միջազգային Չեմպիոնների գավաթի մասնակցության երկարամյա համաձայնագիր:
Սպասվում է, որ «Յուվենտուսը» «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումները մրցաշարի շրջանակներում կանցկացնի Չինաստանում և Սինգապուրում:
Աշնանը ամերիկացի մոդել Քեթրին Մայորգան հայտարարել էր, որ 2009 թվականի հւնիսին Լաս Վեգասում Ռոնալդուն բռնաբարել է իրեմ:
2010 թվականին Մայորգան Ռոնալդուի իրավաբանների հետ չբարձրաձայնելու մասին համաձայնագիր էր ստորագրել և դրա դիմաց ստացել էր 375 հազար դո;ար, իսկ 2018 թվականին մոդելը ամեն ինչ մանրամասն պատմել էր ԱՄՆ իրավապահ մարմիններին, իսկ ոստիկանությունը գործ էր հարուցել: