Աղբյուր․ «Անգլիական գրանդը Մեսսիին պատրաստ է վճարել ցանկացած գումար»
Օգոստոսի 14-ին «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում 2։8 հաշվով խայտառակ պարտույթուն կրեց «Բավարիայից», ինչից հետո համացանցում կրկին տեղեկատվություն տարածվեց, որ կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին հեռանալու է «կապտանռնագույնների» շարքերից։
Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը, «Մանչեսթեր Սիթին», որը վաղուց ցանկանում է պայմանագիր կնքել արգենտինացի ֆուտբոլիստի հետ, պատրաստ է 33-ամյա կիսապաշտանին վճարել ցանկացած գումար։ Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբում վստահ են, որ նրանք Մեսսիի հետ կապված ավելի բարենպաստ դիրքում են գտնվում, քան մյուս ակումբները, որոնք նույնպես ցանկանում են պայմանագիր առաջարկել Լեո Մեսսիին։
Վերջերս տեղեկատվություն էր տարածվել նաև, որ «Ինտերը» պատրաստ է խաղացողին 5 տարվա պայամանգիր առաջարկել՝ տարեկան մոտ 50 մլն եվրո աշխատավարձով։ Այդ խոսակցությունները հաճախակիացան հատկապես այն բանից հետո, երբ «Լուն» Միլանում բնակարան գնեց, որը գտվնում է «Ինտերի» գրասենյակի մոտ։
# Բարսելոնա, Ինտեր, Լեո Մեսսի, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ