Գերմանիայի հավաքականը խուսափեց պարտությունից Սերբիայի հետ խաղում (տեսանյութ)
Ընկերական հանդիպման շրջանակում Գերմանիայի հավաքականը «Վոլկսվագեն Արենայում» հյուրընկալել էր «Սերբիայի» ընտրանուն: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հանդիպման հաշիվը բացել են հյուրերը. 12-րդ րոպեին «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչը գրավել է Նոյերի դարպասը: 69-րդ րոպեին Լեոն Գորեցկան հաշվենկատ հարվածով հավասարեցրել է հաշիվը:
# ընկերական-հանդիպումներ