Դիբալա․ «Արդեն մտածում ենք 10-րդ չեմպիոնության մասին»
Օրեր առաջ «Յուվենտուսը» հերթական անգամ նվաճեց Իտալական Ա սերիայի չեմպիոնի տիտղոսը, որը թուրինյան ակումբի համար 9-րդ անընդմեջն էր։
«Ծեր սենյորայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է իր ակումբի հավակնությունների մասին․
«Դժվար է մշտապես մոտիվացված և կենտրացած լինել, սակայն յուրաքանչյուր հաղթանակ յուրահատուկ է։ Ինձ և թիմակիցներիս դուր է գալիս հաղթել, իսկ ընդհանրապես այդ ակումբին դուր են գալիս հաղթանակները։ Հենց ցանկությունն է մեզ հաղթող դարձնում։
Արդեն մտածում ենք 10-րդ անընդմեջ «Սկուդետոյի» մասին, քանի որ «Յուվենտուսում» են հանդես գալիս տվյալ դիրքի լավագույն ֆուտբոլիստները։ Մենք հպարտանում ենք միմյանցով․ հաղթել 9 անընդմեջ չեմպիոնական տիտղոս պարզապես անհավանական է և արդեն մտածում ենք հաջորդ չեմպիոնության մասին, սակայն այժմ պետք է կենտրոնանանք Չեմպիոննելի լիգայի խաղարկության վրա։
Մրցաշրջանն անչափ երկար ստացվեց, իսկ «Լիոնի» դեմ կայացած առաջին հանդիպումը տեղի է ունեցել 5 ամիս առաջ, իսկ դրանից հետո շատ բան է տեղի ունեցել, բայց մենք վստահ ենք, որ կարող ենք հաջողության հասնել»,- արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։
# Ա-սերիա, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա