Դորտմունդի Բորուսիան ջախջախիչ հաղթանակ է տարել (տեսանյութ)

Դորտմունդի Բորուսիան ջախջախիչ հաղթանակ է տարել (տեսանյութ)

26/01/2019 - 21:37

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 5:1 հաշվով հաղթել է «Հանովերին»:

Հանդիպման 24-րդ րոպեին Աշրաֆ Ակիմին բացել է հաշիվը:

60-րդ րոպեին Մարկո Ռոյսը կրկնապատկել է հաշիվը, իսկ երկու րոպե անց Մարիո Գյոտցեն 3-րդ գոլն է խփել: Եւս 5 րոպե անց Ռաֆայել Գերերոն հաշիվը դարձրել է 4:0:

86-րդ րոպեին Մարվին Բակալորցը խփել է հյուրերի «հեղինակության» գոլը: Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Ակսել Վիտսելը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 5:1:

Այս հաղթանակից հետո «իշամեղուները» 48 միավորով են գլխավորում մրցաշարային աղյուսակը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023