Ռոնալդուի  իրացրած գեղեցիկ և դիպուկ տուգանային հարվածը?

Ռոնալդուի իրացրած գեղեցիկ և դիպուկ տուգանային հարվածը?

05/07/2020 - 00:18

Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի շրջանակում կայացավ թուրինյան հերթական դերբին։ «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 4։1 հաշվով առավելության հասավ «Տորինոյի» նկատմամբ։

Հանդիպման 61-րդ րոպեին, երբ հաշիվը 2։1 էր, «ծեր սենյորայի» ֆուտբոլիստները նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։ Գնդակին մոտեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, ով գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 3։1։

Նշենք, որ Կրիշը «Յուվենտուս» տեղափխովելուց ի վեր՝ տուգանային հարվածի իրացումից հետո դեռևս չէր դարձել գոլի հեղինակ։ Այս գոլին հաջորդել էին 43 անհաջող փորձ։

Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում արդեն դարձել է 25 գոլի հեղինակ՝ մասնակցելով 26 հանդիպման։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023