Մեսսին ցուցադրաբար չի լսել Սետիենի օգնականի հրահանգը?
Իսպանական Լա լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել «Սելտայի» դիմադրությունը․ գրանցվել է 2։2 հաշիվը։
Հանդիպման ընդմիջմանը կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին ցուցադրաբար չի լսել գլխավոր մարիզչ Կիկե Սետիենի օգնական Էդարա Սարաբիայի հրահանգը։
Սետիենի 39-ամյա օգնական Մեսսիին ինչ-որ հրահանգներ է տվել, բայց Մեսսին թողել և հեռացել է՝ առանց լսելու։ Սարաբիան երկու անգամ փորձեց Մեսսիին ին-որ բան ասել, սակայն արգենտինացի ֆուտբոլիստը ցուցադրաբար չլսեց Սարաբիայի մարտավարական հրահանգները։
Այդ կադրերը տարածվել է Movistar հեռուստաալիքի El Partidazo հեռուստահաղորդման շրջանակում։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Լեո Մեսսին անտեսում է Էդեր Սարաբիայի հրահանգները։ Մարտին կայացած Էլ կլասիկոյի ժամանակ Մեսսին կրկին չէր լսել Սարաբիայի հրահանգը։
Հիշեցնենք, որ տեղեկատվություն տարածվեց, որ «Սելտայի» դեմ խաղից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստների և ակումբի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի միջև լարված խոսակցություն է տեղի ունեցել հանդերձարանում։ Նշվում է, որ ակումբի ֆուտբոլիստներից շատերն իրենց դժգոհությունն են արտահայտել 61-ամյա մասնագետի մի շարք մարտավարաական որոշումների հետ կապված։
# Բարսելոնա, Էդեր Սարաբիա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Կիկե Սետիեն, Սելտա