Աստոն Վիլլան կարևոր միավոր վաստակեց?
Ավելի քան երեք ամիս անց անգլիական Պրեմիեր լիգան վերսկսվեց։ Այսօր՝ հունիսի 17-ին, կայանում են 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում։
Առաջնության հետնապահների թվում ընցթացող «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ։
Հանդիպման մեծն անցավ տանտերերի առավելությամբ, սակայն հերթական փայլուն հանդիպումն անցակցրեց «Շեֆլդի» դարպասապահ Դին Հենդերսոնը՝ 6 անգամ փրկելով իր թիմին։
Առաջին խաղակեսի վերջնամասում հետաքրքիր դրվագ գրանցվեց։ «Շեֆիլդ Յունայթեդը» հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք էր ստացել, որի իրացումից հետո գնդակը կարծես հայտնվեց «Վիլլայի» դարպասում, սակայն մրցավար Մայքլ Օլիվերը ձեռքով ցույց տվեց ժամացույցը՝ նկատի ունենալով, որ գոլն արձանագրող սարքը գոլ չի արձանագրել, այդ պատճառով էլ այն չարձանագրվեց, սակայն կրնկապատկերում էլ ակնհայտ երևում է, որ գնդակը հայտնվել էր մրցակցի դարպասում։
Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով, որն ավելի շատ ձեռնտու է «Աստոն Վիլլայի» համար, որը պայքարում է տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար։ Դին Սմիթի սաները վաստակեցին 26 միավոր և 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վոթֆորդին» զիջում են 1 միավոր։ «Շեֆիլդը» 44 միավորով 6-րդն է։
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Դին Հենդերսոն, Շեֆիլդ Յունայթեդ