Ալյանց-Արենայի տրիբունաներից մեկում մոլախոտ է աճել?
Մյունխենի «Բավարիայի» տնային մարզադաշի՝ «Ալյանց-Արենայի» տրիբունաներից մեկում մոլախոտ է աճել։
Մոլախոտը բետոնի տակից ծաղկել է տրիբունաներից մեկի սեկտորում։ «Եթե երկրպագուներին թույլատրեն վերադառնալ մարզադաշտ, ապա առաջին հերթին պետք է կարողանան գտնել իրենց նստատեղը»,- ծաղրելով գրել է Bild-ը՝ հրապարակելով հետևյալ լուսանկարները․
Հիշեցնենք, որ գերմանական Բունդեսլիգան եվրոպական թոփ-5 առաջնություններից առաջինն էր, որը վերսկսվեց։ Կայացած 30 տուրերից «Բավարիան» 7 միավորով գերազանցում է մոտակա հետապնդող «Բորուսիա Դորտմունդին»։
# Ալյանց-Արենա, Բավարիա, Բունդեսլիգա