Հայտնի է, թե երբ Սուլշերը կնշանակվի ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ
Մոտ օրերին Օլե-Գունար Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ամբողջական պայմանագիր կկնքի:
The Mirror-ը հայտնում է, որ մանչեսթերյան ակումբի ղեկավարությունը նորվեգացի մասնագետի հետ պայմանագրի կնքման մասին պլանավորում է հայտարարել ազգային հավաքականների խաղերի հետ կապված մոտակա միջազգային դադարի ժամանակ:
ՄՅՈՒ-ն Սուլշերին կվճարի 8 մլն ֆունտ փոխհատուցում:
Հիշեցնենք, որ Ժոզե Մոուրինյուի հեռանալուց հետո Սուլշերը մանչեսթերյան թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարն է: Նրա գլխավորությամբ «Յունայթեդը» բարելավել է արդյունքները ԱՊԼ-ում, նաև դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:
# Մանչեսթեր-Յունայթեդ, ՄՅՈւ, Օլե-Գունար-Սուլշեր