ԱՊԼ-ը, հնարավոր է, անավարտ մնա, եթե ակումբները չցանկանան հանդես գալ չեզոք դաշտերում
Անգլիական Պրեմիեր լիգայի մարզիչների ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռիչարդ Բիվենը կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանի արդյունքները կզրոյացվեն, եթե ակումբները չհամաձայնեն հանդես գալ չեզոք մարզադաշտերում։
«Այո՛, ես կարծում եմ, որ այդպես կլինի։ Կառավարությունը կբացատրի, որ սոցիալական հեռավորության պահպանումը լեփ-լեցուն մարզադաշտերում անհնար է»,- Բիվենը պատասխանել առաջնության հավանական անավարտ մնալու մասին հարցին։ Նրա խոսքերը մեջբերում է BBC Sport-ը։
Ավելի վաղ տեղեկատվույթուն էր տարածվել, որ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը կառանձնացնի տասը չեզոք մարզադաշտ, որտեղ էլ կանցկացվեն հանդիպումները։
# ԱՊԼ