ՊՍԺ-ն կհռչակվի Ֆրանսիայի չեմպիոն
Ինչպես գիտեք, ապրիլի 28-ին Ֆրանսիայի վարչապետը հայտարարեց, որ Լիգա 1-ն ու Լիգա 2-ը անհնար է ավարտին հասցնել, քանի որ նախագահ Էմանուել Մակրոնը արգելել է մինչև սեպտեմբեր անցկացնել որևէ սպորտային մրցաշար։
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, չնայած առաջնությունը մնաց անավարտ, միևնույնն է, ՊՍԺ-ն հռչակվելու է Ֆրանսիայի չեմպիոն։ ՊՍԺ-ն 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 12 միավորով գերազանցելով մոտակա հետապնդող «Մարսելին»։ Նշենք նաև, որ «Մարսելը» 1 խաղ էլ ավել ունի փարիզյան ակումբի նկատմամբ։
Այսպիսով, ՊՍԺ-ն կնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, որին կմիանան նաև «Մարսելն» ու «Ռենը», վերջինս առաջնության դադարեցման պահին զբաղեցնում էր երրորդ հորիզոնականը։
Մրցաշարային աղյուսակի վերջին երկու հորիզոնականները զբաղցնող «Թուլուզն» ու «Ամիենը» կլքեն բարձրագույն առաջնությունը և հաջրոդ տարի հանդես կգան Լիգա 2-ում։
Հավելենք, որ եթե ՊՍԺ-ն, ի վերջո, կհռչակվի չեմպիոն, ապա այդ չեմպիոնությունը փարիզյան ակումբի համար կդառնա երրորդ անընդմեջը և պատմության մեջ իններորդը։
# Ամյեն, Թուլուզ, Լիգա-1, Լիգա-2, ՊՍԺ, Ռեն, Օլիմպիկ Մարսել