ԱՊԼ-ը խոշոր գումար կտրամադրի խաղացողներին թեստավորելու համար

ԱՊԼ-ը խոշոր գումար կտրամադրի խաղացողներին թեստավորելու համար

28/04/2020 - 13:38

Երբ անգլիական ակումբները վերադառնան կանոնավոր մարզումներին, Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստները շաբաթական երկու անգամ կանցնեն կորոնավիրուսի թեստավորում։

Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին, Պրեմիեր լիգայի բոլոր 20 ակումբների բժշկական անձնակազմերը տեսազանգի միջոցով նիստ են անցկացրել և որոշել կայացրել այդ որոշումը։ Այդ ամենը վերաբերվելու է ոչ միայն ֆուտբոլիստներին, այլև ակումբների այլ աշխատակիցներին ևս։ Մայիսի 1-ին տեղի կունենա Պրեմիեր լիգայի ղեկավարների տեսակոնֆերանսը, որի ժամանակ կքննարկվի այս որոշման իրականացման կարգը։ Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը։

Նշվում է, որ կորոնավիրուսի մեկ թեստի արժեքը կազմում է մոտ 172 եվրո, իսկ յուրաքանչյուր ակումբ շաբաթը երկու անգամ օգտագործելու է 50 թեստ։ Դա նշանակում է, որ թեստերի համար նախատեսված գումարը կկազմի մոտ 5 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության մի շարք աշխատակիցներ խիստ զայրացած ԱՊԼ-ի այդ որոշման հետ կապված, քանի որ կարծում են, որ թեստերը ավելի օգտակար կլինեն հիվանդանոցներում օգտագործման համար։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023