Adida՞s, թե՞ Nike. Ո՞ր ընկերությունից  են ավելի շատ օգտվում թոփ-5 առաջնությունների ակումբները

Adida՞s, թե՞ Nike. Ո՞ր ընկերությունից են ավելի շատ օգտվում թոփ-5 առաջնությունների ակումբները

21/04/2020 - 20:03

Adidas-ն ու Nike-ը համաշխարհային մակարդակի երկու հսկա ընկերություններ են։ Դժվար է գտնել որևէ մեկին, ով այդ երկու ընկերությունների մասին գոնե մեկ անգամ չի լսել։

Այդ երկու ընկերություններին հավասարը չկա սպորտային պարագաների ոլորտում։ Հանրահայտ Forbes պարբերականը 2019 թվականի վերջում հրապարակել էր 40 ամենամեծ սպրոտային ընկերությունների ցանկը։ Առաջին հորիզոնականում մեծ առավելությամբ Nike-ն, որի եկամուտը կազմում է 36,8 մլրդ ամերիկյան դոլլար: Adidas-ը երրորդն է՝ 11,2 մլրդ դոլլար։

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ այդ երկու կազմակերպությունները վաղուց դարձել են մրցակից։ Ֆուտբոլի ոլորտը ևս բացառություն չէ և այսօր կներկայացնենք, թե թոփ-5 առաջնություններում ո՞ր ընկերության ծառայություններից են ավելի շատ օգտվում։

Գերմանիա

Չնայած Adidas-ը համարվում է գերմանական կազմակերպություն՝ Բունդեսլիգայի ակումբների մի մասը օգտվում են հենց Nike-ից։

Միայն մեկ ակումբ ունի Adidas-ի հետ համաձայնագիր։ «Բավարիան» արդեն որերորդ տարին է համագործակցում ընկերության հետ, իսկ ամերիկյան ընկերությունը համագործակցում է «Լայպցիգի», «Վոլֆսբուրգի», «Այնտրախտի», «Հերտայի» և «Աուգսբուրգի» հետ։

Ակումբների ընդհանուր արժեքը, որոնք հովանավորվում են երկու ընկերությունների կողմից – Adidas – 756,58 մլն եվրո, Nike – 1 մլրդ 182,07 մլն եվրո

Իսպանիա

Իսպանական Լա լիգայում ընկերությունները հովանավորում են երեքական ակումբի, սակայն Nike-ը համագործակցում է ավելի հեղինակավոր ակումբների՝ «Բարսելոնայի», «Ատլետիկո Մադրիդի», ինչպես նաև «Սևիլիայի»։ Adidas-ն իր հերթին համագործակցում է «Ռեալի», «Սելտայի», «Վալյադոլիդի»։

Ակումբների ընդհանուր արժեքը, որոնք հովանավորվում են երկու ընկերությունների կողմից – Adidas – 1 մլրդ 112,73 մլն եվրո, Nike – 1 մլրդ 816,65 մլն եվրո

Իտալիա

Երկու ընկերությունները Ա սերիայում միասին վերցրած համագործակցում են ընդամենը երեք ակումբի հետ։ Adidas-ը համագործակցում է «Յուվենտուսի» հետ, իսկ Nike-ը՝ «Ինտերի» և «Ռոմայի»։

Ակումբների ընդհանուր արժեքը, որոնք հովանավորվում են երկու ընկերությունների կողմից – Adidas – 614 մլն եվրո, Nike – 907 մլն եվրո։

Ֆրանսիա

Nike-ը Լիգա 1-ից համագործակցում է համեստ ակումբների հետ․ որոնք են «Մոնպելյեն», «Բրեստը», «Մեցը», իսկ Adidas-ը համագործակցում է միայն «Լիոնի» հետ։

Ակումբների ընդհանուր արժեքը, որոնք հովանավորվում են երկու ընկերությունների կողմից – Adidas – 379 մլն եվրո, Nike – 178 մլն եվրո։

Անգլիա

Չնայած ամերիկյան ընկերությունը մյուս առաջնություններ ունի առավելություն, ԱՊԼ-ի ակումբների մեծ մասն օգտվում է հենց Adidas-ից։

Adidas-ից օգտվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լեսթերը», «Վուլվերհեմպտոնը», «Շեֆիլդ Յունայթեդը», Արսենալը», «Վոթֆորդը», իսկ Nike-ից՝ «Չելսին», «Տոտենհեմը», «Բրայթոնը»։

Ակումբների ընդհանուր արժեքը, որոնք հովանավորվում են երկու ընկերությունների կողմից – Adidas – 2 մլրդ 248 մլն եվրո, Nike – 1 մլրդ 443 մլն եվրո

Այսպիսով, թոփ-5 առաջնությունների 88 ակումբներից 16-ը համագործակցում են Nike-ի, իսկ 12-ը` Adidas-ի հետ, որը կամզում է ակումբների 31 տոկոսը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023