Կասիլիասը խոսել է սրտի կաթվածից հետո ունեցած իր ապրումների մասին

Կասիլիասը խոսել է սրտի կաթվածից հետո ունեցած իր ապրումների մասին

19/04/2020 - 11:32

«Ռեալի» և «Պորտուի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը խոսել է սրտի կաթվածի հետևանքների և իր ապրումնեի մասին։

«Դրանից հետո իմ գլխում ինչ-որ բան փոխվել է։ Ես սկսել եմ ավելի շատ գնահատել կենսուրախ պահերը։ Երբեմն ֆուտբոլիստները չեն գնահատում այն, ինչ նրանք ունեն, երբեմն մենք չենք հավատում, որ կարող ենք շատ բան անել մյուս մարդկանց համար։

Ինչ վերաբերվում է խաղադաշտ վերադառնալուն, ապա պետք է իրատես լինել։ Առողջությունն ամենակարևորն է։ Կաթվածից հետո ես ինձ չէի գտնում ավելի քան մեկ ամիս․ ես վախենում էի քայլել, քնել և ֆիզիկական որևէ վարժություն կատարել։ Այժմ ինձ ավելի լավ եմ զգում, սակայն ավելի լավ լինելու համար պետք է շատ դեղահաբեր ընդունեմ։ Կարծում եմ՝ միայն բժիշկները կարող են ասել, թե ինչ կարող եմ անել, ինչը՝ ոչ»,- իսպանացի նախկին դարպասապահի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Կասիլիասը սրտի կաթված էր տարել 2019 թվականի մայիսին, ինչից հետո ենթարկվել էր վիրահատության։ 2020 թվականի փետրվարին նա հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023