Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ
Ինչպես գիտեք, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վարակվել է կորոնավիրուսով։ Արգենտինացի հարձակվողը խոսել է, թե ինչպես է պայքարում վարակի դեմ․
«Ինձ մոտ ի հայտ էին եկել լուրջ ախտանշաններ, սակայն վերջին օրերին ինձ ավելի լավ եմ զգում։ Այժմ ես կարողանում եմ հանգիստ տեղաշարժվել և մարզվել։ Ես դժվարությամբ էի շնչում, իսկ մկանների շրջանում ցավեր ունեի։
Բարեխաբատաբար՝ ես և Օրիանան մեզ ավելի լավ ենք զգում»,- արգենտինացի հարձակվողի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։
# կորոնավիրուս, Յուվենտուս, Պաուլո-Դիբալա