Հնարավոր է՝ որևէ ակումբ չհռչակվի Ա սերիայի չեմպիոն
Ինչպես գիտեք, երեկ՝ մարտի 9-ին, Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հրամանով Իտալիայի տարածում ընթացող բոլոր մարզական իրադարձությունները մինչև ապրիլի 3-ը դադարեցվել են։
Այսօր տեղեկատվություն է տարածվել, որ կորոնավիրուսի Եվրոպայում տարածման պատճառով, հնարավոր է, իտալական Ա սերիան մինչև վերջ չխաղարկվի։ Այդ պայմաններում որևէ ակումբ չեմպիոն չի հռչակվի։
Ինչպես տեղեկացնում է La Repubblica-ի տեղեկություններով, մարզական իրադարձությունների դադարեցումից հետո, Ա սերիայի ղեկավարությունը դիտարկում է իրադարձությունների զարգացման 3 տարբերակ․
- Առաջնությունը շարունակել ամռանը, սակայն դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե հետաձգվի Եվրո-2020-ը։
- Խաղեր անցկացնել ամեն երկու-երեք օրը մեկ, իսկ Իտալիայի գավաթի մնացած հանդիպումներն անցկացնել ամռանը։
- Վերջնական դադարեցնել և չեղյալ հայտարարել 2019/20 մրցաշրջանը։ Մրցաշարային աղյուսակը գլխավորող «Յուվենտուսը» չի հռչակվի չեմպիոն, սակայն եվրագավաթային տեղերը կբաշխվեն համաձայն ակուբների ներկայիս դիրքերի, իսկ մրցաշարայաին աղյուսակի երկու վատագույն ակումբները՝ ՍՊԱԼ-ը և «Բրեշիան», չեն լքի բարձրագույն խումբը։