Իտալիայում բոլոր մարզական իրադարձությունները դադարեցվել են

Իտալիայում բոլոր մարզական իրադարձությունները դադարեցվել են

10/03/2020 - 01:25

Իտալիայի տարածում ընթացող բոլոր մարզական իրադարձությունները, այդ թվում նաև Ա սերիան, կորոնավիրուսի տարածման պատճառով, դադարեցվել են։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Որոշումը կայացրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ Նշվում է նաև, որ որուշմն ուժի մեջ կլինի մինչև ապրիլի 3-ը։

«Ա սերիան և մյուս բոլոր սպորտային իրադարձությունները կդադարեցվեն։ Երկրպագուները պետք է ընդունեն այդ փաստը»,- նշել է վարչապետը։

Իտալիայում արդեն գրանցվել է 9000-ից ավել կորոնավիրուսի դեպք և մոտ 500 մահացության դեպք։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023