Նյուքասլի մարզիչը ակումբի մարզաբազայում արգելել է ձեռքսեղմումները
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «Նյուքասլի» գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը ակումբի մարզաբազայում արգելել է ձեռքսեղմումները։ Ըստ աղբյուրի՝ մասնագետը զգուշանում է կորոնավիրուսից։
«Մեզ մոտ մարզաբազայում ընդունված է, որ երբ տեսնվում ենք պետք է սեղմենք միմյանց ձեռքը։ Սակայն բժշկի խորհրդով ընդհատել ենք դա։
Ի ուրախություն՝ «Նյուքասլը» հիանալի բժշկական անձակազմ ունի, և նրանք մեզ տեղյակ կպահեն, թե նման իրավիճակներում ինչպես պետք է պահենք մեզ։ Մենք, ինչպես բոլորը, հաճախ գամված ենք լինում հեռուստացույցի առջև, որպեսզի տեղյակ լինենք, թե ինչ ուղղություններով է շարժվում այդ վարակը։ Հուսով ենք՝ այն Մեծ Բրիտանիային վնաս չի հասցնի»,- նշել է Բրյուսը։
# կորոնավիրուս, Նյուքասլ, Սթիվ Բրյուս