Հայտնի է, թե որքան գումար է վճարվել Պետրոս Ավետիսյանի տրանսֆերի դիմաց
Օրերս Պետրոս Ավետիսյանը «Փյունիկից» տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»:
«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի նոր տարբերանշանի միջոցառման ավարտին խոսել է այդ թեմայով.
«Տեղափոխությունը կայացել է երկկողմ համաձայնությամբ: Պետրոսի տրանսֆերը գնել են: Այնքան էլ մեծ գաղտնիք չէ. արժեքը կազմել է 40 հազար դոլար: Կարևոր էր, որ հենց հայկական ակումբների միջև լինի տրանսֆեր»,- ասել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանը «Փյունիկի» հետ չէր մեկնել արտասահմանյան հավաքի և մարզվում էր 2-րդ թիմում: