Անգլիացի ֆուտբոլիստը մահացել է ծեծկռտուքից հետո

Անգլիացի ֆուտբոլիստը մահացել է ծեծկռտուքից հետո

26/01/2020 - 14:17

Անգլիական ցածր լիգաներից մեկում հանդես եկող 25-ամյա Ջոն Սինոթը մահացել է փաբերից մեկի ավտոկայանտեղիում ունեցած ծեծկռտուքից հետո։ Այս մասին տեղեկանցում է BBC-ն։

Ֆուտբոլիստը գնտվել է շաբաթ՝ հունվարի 25-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Խաղացողը եղել է անգիտակից վիճակում և ունեցել է գանգուղեղային հատվածում տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այդ դեպքից մի քանի ժամ առաջ տեղական իրավապահ մարմինները ժամանել են տվյալ փաբի ավտոկայանտեղի։ Նրանք ստիպված են եղել բաժանել 8 կանանց և տղամարդկանց հետ սկսված ծեծկռտուքը։

Ոստիկանությոնը զբաղվում է կատարվածի մանրամասները պարզելու համար։ Այս պահին խաղացողի մահն ու ծեծկռտուքը իրար հետ չեն կապվում։ Սակայն ձերբակալվել է 27-ամյա մի տղամարդ, ով մասնակցել է այդ ծեծկռտուքին՝ որպես սպանության կասկածյալ։

Նոթինգհեմշիրի ոստիկանությունը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ տեպքի վկաներին կատավրածի ցանկացած մանրմասնություն տեղյակ պահել իրենց։

Իր վերջին խաղում Սկինոտը հեթ-տրիկի հեղինակ էր դարձել։ Հաջորդ խաղը պետք է կայանար հունվարի 25-ին, սակայն ակումբն իմանալով կատարվածի մասին, հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023