Նարեկ Հովհաննիսյանն առաջին անգամ «Լեխիայի» մեկնարկային կազմում է եղել 🎥
Լեհաստանի երկրորդ լիգայի 15-րդ տուրում Գդանսկի «Լեխիան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթել է Օպոլեի «Օդրային»։
Տանտերերից հանդիպմանը մասնակցել է նաև Նարեկ Հովհաննիսյանը` փոխարինվելով 62-րդ րոպեին։
Հայաստանի ազգային հավաքականի վինգերն առաջին անգամ եղել է նոր ակումբի մեկնարկային կազմում։
20-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերին է Երևանի ԲԿՄԱ-ից տեղափոխվել Գդանսկը ներկայացնող ակումբ ու մասնակցել է արդեն երեք հանդիպման։
«Լեխիան» 25 միավորով երրորդ տեղում է, «Օդրան» 12 միավորով` վերջին` 18-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml