«Նապոլին» Դե Բրույնեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է ստացել
«Նապոլիի» կիսապաշտպան Կեյվին դե Բրույնեն շուտով կարող է փոխել ակումբը, հայտնում է ESPN Nederland-ը։
Բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍՎ-ն։
Նիդերլանդական ակումբը 35-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Աձուրիին» 7 միլիոն եվրո է առաջարկել։
Դե Բրույնեն լրջորեն մտադիր է ձմռանը հեռանալ ակումբից, քանի որ նրա ընտանիքը ոչ մի կերպ չի հարմարվում Նեապոլի կյանքին։ Այդ մասին վերջերս բարձրաձայնել է ֆուտբոլիստի կինը` Միշել Լակրուան։
Դե Բրույնեի ու «Նապոլիի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2027թ. ամռանը։ Նա իտալական ակումբում հանդես է գալիս 2025թ. հուլիսից, 36 խաղում խփել է 9 գոլ, կատարել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Կևին դե Բրոյնե, Նապոլի, ՊՍՎ, տրանսֆերներ