Ռոնալդինյոն 11 տարի անց վերսկսեց կարիերան` նորամուտը նշելով իտալական ակումբում 🎥
Ռոնալդինյոն 11 տարի անց վերսկսեց կարիերան` նորամուտը նշելով իտալական ակումբում 🎥
16/11/2026 - 00:00

Իտալիայի երրորդ լիգայի` Սերիա C-ի B խմբի 14-րդ տուրում «Ռավեննան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ֆորլիին»։

Տանտերերի հաղթական գոլերը խփեցին Ջուլիո Դոնատին և Սիմոնե Ռաբին։

«Ջալոռոսիի» կազմում նորամուտը նշեց լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն` մասնակցելով առաջին խաղակեսին։

46-ամյա ֆուտբոլիստը 11 տարի անց վերսկսեց կարիերան` խաղադաշտ վերադառնալով 4068 օր անց։ Բրազիլացին նախորդ հանդիպմանը մասնակցել էր 2015թ. սեպտեմբերի 27-ին։

Ռոնալդինյոն 2026թ. հուլիսին է պայմանագիր ստորագրել «Ռավեննայի» հետ։

«Ոսկե գնդակի» 2005թ. դափնեկիրն առավել հայտնի է «Բարսելոնայում» ունեցած մրցելույթների ժամանակահատվածից (2003-2008թթ.), որի կազմում 207 խաղում խփել է 94 գոլ, կատարել 71 ասիստ, դարձել Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի կրկնակի չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել երկրի գավաթը։

Ռոնին խաղացել է նաև «Միլանում», ՊՍԺ-ում, բրազիլական «Ատլետիկո Մինեյրոյում», «Գրեմիոյում», «Ֆլամենգոյում», «Ֆլումինենսեում» ու մեքսիկական «Կերետարոյում»։

Լեգենդար ֆուտբոլիստը ևս 33 գոլ ու 29 ասիստ գրանցել է Բրազիլիայի հավաքականում։ Նա ազգային թիմի հետ դարձել է աշխարհի չեմպիոն (2002թ.), Ամերիկայի գավաթակիր (1999թ.) և Կոնֆեդերացիաների գավաթակիր (2005թ.)։

«Ռավեննան» Սերիա C-ի B խմբում 32 միավորով երկրորդ տեղում է։ «Ֆորլին» 15 միավորով 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026