Պորտուգալիան կատրայալ ֆիասկոյի ենթարկվեց` խոշոր հաշվով պարտվելով Դանիային 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի չորրորդ խմբի 5-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը Բրագայում 1:4 հաշվով սենսացիոն պարտություն կրեց Դանիայի թիմից։
Սկանդինավյան հավաքականից դուբլ գրանցեց Ռասմուս Հոյլունը, գոլ խփեցին նաև Պիեռ-Էմիլ Հոյբերգն ու Յոակիմ Անդերսենը։ Պորտուգալացիների հեղինակության գնդակը գրանցեց Բեռնարդու Սիլվան։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 12 միավոր
- Դանիա – 9
- Նորվեգիա – 6
- Ուելս – 3
Վերջին` 6-րդ տուրում կկայանան Դանիա – Նորվեգիա և Ուելս – Պորտուգալիա հանդիպումները։
Պորտուգալիայի հավաքականն ապահովել է տեղը մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Երկրորդ ուղեգիրը կխաղարկեն Դանիան ու Նորվեգիան։ Կոպենհագենում նոյեմբերի 17-ին կայանալիք խաղում տանտերերին երկրորդ տեղը զբաղեցնելու համար բավարար կլինի նաև ոչ-ոքին, իսկ Նորվեգիան պայքարը շարունակելու համար պետք է միայն հաղթանակ տանի։
Պորտուգալիա – Դանիա հանդիպման գոլերը` այստեղ
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ազգերի լիգա, Բերնարդու Սիլվա, Դանիայի հավաքական, Յոհաքիմ Անդերսեն, Պիեր-Էմիլ Հոյբերգ, Պորտուգալիայի հավաքական, Ռասմուս Հոյլունդ